211652_close_icon
views-count3188 դիտում article-date 15:26 09-08-2018

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ցմահ դատապարտյալը վիրահատվել է

Ցմահ ազատազրկման դատապարտվածը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պատշաճ բուժօգնությունը և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար: Ըստ դիմումատուի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում իրեն համապատասխան բուժօգնություն չի տրամադրվել, իսկ անհրաժեշտ վիրահատությունը չի կազմակերպվում: Բողոքի քննարկման շրջանակում գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն: Ստացված պատասխանի համաձայն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալին տրամադրվել է անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություն, իսկ վիրահատության կարիք այդ ժամանակ չի ունեցել: Արդյունքում դուրս է գրվել հիվանդանոցից: Որոշ ժամանակ անց նրա խցակից ընկերները Պաշտպանին հասցեագրված դիմումով տեղեկացրել են, որ դատապարտյալի առողջական վիճակը վատթարանում է։ Պաշտպանի միջամտությունից հետո Քրեակատարողական վարչությունը տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն անհրաժեշտ հետազոտություններն անվճար կազմակերպելու համար: Արդյունքում, դատապարտյալը հետազոտվել է և վիրահատվել։

Նմանատիպ նյութեր