211652_close_icon
views-count22408 դիտում article-date 12:41 09-08-2018

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1. Armtimes.com

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի օգոստոսի 8-ի համարում ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը երկու օր առաջ մասնակցեց ՀՀ ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի նիստին, պատասխանեց հանձնաժողովականների հարցերին եւ փորձեց կոծկել մարտի 1-ին տեղի ունեցածը` վաղուց հանրահայտ փաստերը խեղաթյուրելու ճանապարհով: Փոխոստիկանապետի պարզաբանումները հիմնականում վերաբերում էին մարտի 1-ի առավոտյան դեպքերին, որոնց վերաբերյալ, սակայն, անցած հինգ ամիսների ընթացքում բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել եւ ամրագրվել մի շարք պաշտոնական փաստաթղթերում: Եւ երբ համադրում ենք ԱԺ-ում Աֆյանի արած հայտարարություններն ու այդ փաստերը, ապա պատկերը, մեղմ ասած, Աֆյանի օգտին չի լինում: Այսպես, Աֆյանը հերքեց այն փաստը, որ Ազատության հրապարակի վրա հարձակումը սկսվել է ժամը 06.20-ի սահմաններում` մթության քողի տակ, եւ օպերացիայի նպատակը եղել է նստացույցի մասնակիցներին ցրելը: Աֆյանը հայտարարեց, թե ոստիկաններն այդ օրը Ազատության հրապարակ են գնացել ժամը 07-ին, երբ արդեն լույս է եղել: Մանրամասներն՝ [url=http://armtimes.com/hy/article/142543]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր