211652_close_icon
views-count4120 դիտում article-date 10:47 09-08-2018

Թրամփը կկարողանա պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար. The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ նախագահին իրավունք տրամադրել պատժամիջոցներ սահմանելու այն անձանց նկատմամբ, որոնք միջամտել են ԱՄՆ ընտրություններին։ Այս մասին հաղորդում է [url=https://www.washingtonpost.com/world/national-security/white-house-drafting-sanctions-order-to-punish-foreign-interference-in-us-elections/2018/08/08/ef0939f2-9b0a-11e8-843b-36e177f3081c_story.html?noredirect=on&utm_term=.1f16e2120471]The Washington Post[/url]-ը՝ Սպիտակ տանը հղում անելով: Պատրաստվող նախագծի տեքստում նշվում է, որ նախագահը կկարողանա առանց Կոնգրեսի համաձայնության պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ում ընտրական գործընթացին միջամտած երկրների 30 խոշորագույն առևտրային կազմակերպություններից 10-ի դեմ: Նշվում է, որ այս կերպ Թրամփի վարչակազմը փորձում է ցույց տալ ԱՄՆ ընտրություններին միջամտելու գործով Ռուսաստանի նկատմամբ իր մտադրությունների լրջությունը:

Նմանատիպ նյութեր