211652_close_icon
views-count3878 դիտում article-date 10:03 09-08-2018

Պատժամիջոցները կարող են թուլացնել Իրանի առաջադեմ ուժերին․ «Ամերիկայի ձայն»

Իրանի արտաքին գործերի նախարար Ջաֆադ Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանը, ըստ որի յուրաքանչյուր երկիր կզրկվի ԱՄՆ-ի հետ առևտրային կապեր ունենալուց, եթե առևտուր անի Իրանի հետ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4519375.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Իրանը շարունակում է մնալ իր դիրքորոշմանը և քննադատում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները վերականգնելու մասին որոշումը: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը նշել է, որ Վաշինգտոնը չի կարող խոչընդոտել Իրանի կողմից նավթի արտահանմանը: Արտգործնախարար Զարիֆը քննադատել է նաև նախագահ Թրամփի հայտարարությունը, ըստ որի, յուրաքանչյուր երկիր կզրկվի ԱՄՆ-ի հետ առևտուր անելու հնարավորությունից, եթե առևտուր իրականացնի Իրանի հետ: Նա ընդգծել է, որ աշխարհը հոգնել է ամերիկյան միակողմանի մոտեցումներից: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դուրս եկավ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից՝ պատճառաբանելով Իրանի վարքագիծը: Վերականգնված պատժամիջոցների առաջին մասը օրեր առաջ ուժի մեջ է մտել: Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարության, պատժամիջոցների մյուս հատվածը, որը վերաբերելու է Իրանի կողմից էներգետիկ ռեսուրսների արտահանմանը, ուժի մեջ կմտնի նոյեմբերի 5-ին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կոչ է արել Թեհրանին դադարեցնել իր ապակայունացնող քաղաքականության ֆինանսավորումը և փոխարենը ավելի շատ ծախսել իր քաղաքացիների կարիքները հոգալու ուղղությամբ: Սակայն փորձագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում, որ պատժամիջոցների վերականգնումը կթուլացնի Իրանի առաջադեմ ուժերին և փոխարենը կհզորացնի պահպանողականներին և ծայրահեղականներին: Դա կդժվարեցնի խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու տարբերակը: Այս շաբաթ Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր: Ցուցարարները բողոքում էին Իրանի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, երբ երկրի տնտեսությունն այս ժամանակահատվածում շարունակում է անկում ապրել:

Նմանատիպ նյութեր