211652_close_icon
views-count5032 դիտում article-date 22:37 08-08-2018

Շվեյցարիան և Օմանը առաջարկել են Իրանին հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ–ի հետ բանակցություններում. Զարիֆ

Շվեյցարիան եւ Օմանը առաջարկել են Իրանին հանդես գալ ԱՄՆ–ի հետ բանակցությունների միջնորդ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ շեշտելով, որ Թեհրանն ու Վաշինգթոնը ներկայումս բանակցություններ չեն վարում։ Հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Զարիֆի խոսքով՝ Շվեյցարիայի դեսպանատունը, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Իրանում վերջին 39 տարիներին, նման առաջարկությամբ է հանդես եկել։ Զարիֆը նշել է, որ Օմանը նույնպես իրեն առաջարկել է միջնորդի դերում։ «Իհարկե, տարածաշրջանի երկրները, հատկապես նրանք, որոնք իմաստուն են, ինչպես Օմանը, չէին ցանկանա ներկայիս իրավիճակը տեսնել և կցանկանային միջոցներ ձեռնարկել ճգնաժամի խորացումը կանխման համար»,- հայտարարել է Իրանի ԱԳ ղեկավարը։

Նմանատիպ նյութեր