211652_close_icon
views-count3844 դիտում article-date 19:30 08-08-2018

ԵՄ-ն չի պատժի այն ընկերություններին, որոնք ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կդադարեցնեն բիզնեսն Իրանում

Բրյուսելը չի պատժելու եվրոպական այն ընկերություններին, որոնք ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կդադարեցնեն տնտեսական համագործակցությունն Իրանի հետ: Այդ մասին Բրյուսելում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան: «Եվրահանձնաժողովը չի միջամտում բիզնես վարելու վերաբերյալ ազատ որոշումներին: Իրանում բիզնես վարելու կամ այն դադարեցնելու որոշումը ընկերությունների ազատ որոշումն է: Մենք կիրարկել ենք եվրոպական արգելափակող կանոնակարգը, որպեսզի եվրոպական ընկերությունները հասկանան, որ իրենք պարտավոր չեն կատարելու ԱՄՆ-ի պատժամիջոցները, եւ նրանք ունեն գործիքներ, որպեսզի հասնեն կրած կորուստների փոխհատուցման»,- ասել է Անդրեեւան: Եվրամիությունն օգոստոսի 7-ին կիրարկել է արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա: Արգելափակող կարգավիճակի ուժի մեջ մտնելու հետո այն Եվրոպայի բոլոր կազմակերպություններին թույլ կտա դատական կարգով փոխհատուցել պատժամիջոցների կատարումից վնասն այն անձանցից, որոնց մեղքով դա տեղի է ունեցել: Այն նաեւ իրավաբանորեն անէական (անվավեր) է հայտարարում ԵՄ-ի տարածքում պատժամիջոցների օգտին արտասահմանյան դատարանների վճիռները: Ինչպես ավելի ուշ պարզաբանել են Եվրահանձնաժողովի փորձագետները, կանոնակարգը նաեւ ենթադրում է փոխհատուցումների ստացում Եվրոպայի այն ընկերությունների կողմից, որոնոնք կարող են վնասներ կրել ԱՄՆ-ի գործողությունների հետեւանքով: ԱՄՆ-ի նախագահ Դոալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Նմանատիպ նյութեր