211652_close_icon
views-count18067 դիտում article-date 17:13 08-08-2018

Հակառակորդի դիրքերից մեկում ուժգին պայթուն է որոտացել, հնչել են կրակոցներ. ՊԲ

Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ: Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայությունները աչալրջորեն վերահսկում են իրավիճակը և հետևում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը:

Նմանատիպ նյութեր