211652_close_icon
views-count3212 դիտում article-date 15:14 08-08-2018

Պաշտոնական. «Չելսին» 80 մլն եվրոյով ձեռք բերեց Կեպային. վերջինս դարձավ պատմության ամենաթանկ իսպանացի խաղացողը

Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպոն կարիերան կշարունակի «Չելսիում»: Իսպանական ակումբը պաշտոնապես հաստատե 23-ամյա դարպասապահի տրանսֆերը: Լոնդոնցիները խաղացողի համար վճարել են 80 մլն եվրո. նման գումար էր ամրագրված նրա պայմանագրում՝ որպես հրաժարագին: Այսպիսով, Կեպան դարձավ պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը, ինչպես նաև ամենաթանկ իսպանացի ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ հունվարին «Ռեալը» պատրաստվում էր 20 մլն եվրոյով «Ատլետիկից» ձեռք բերել Կեպային, սակայն վերջինս բասկերի հետ երկարաձգեց պայմանագիրը, իսկ նրա հրաժարագինը աճեց չորս անգամ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ «Չելսին» արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ իր հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան կհեռանա թիմից և մեծ հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ»:

Նմանատիպ նյութեր