211652_close_icon
views-count19588 դիտում article-date 11:31 08-08-2018

Լոռու մարզպետը անակնկալ մատուցեց Արցախի Հանրապետությունից Լոռվա «Գուգարք» ճամբար այցելած պատանիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 7-ին, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը այցելել էր Վանաձոր քաղաքի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարան, որտեղ իրենց ամառային ակտիվ հանգստի շրջանակներում այցելության էին եկել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանից ժամանած 15 պատանիներ: Երեխաները հանգստանում են «Գուգարք» ճամբարում: Թանգարանի տնօրեն Լենա Անաթառյանը համոզմունք հայտնեց, որ մարզպետի պաշտոնավարման ընթացքում կունենանք մշակութային նորանոր վերելքներ ու նվաճումներ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ երեխաները ստացան սմարթ-պայուսակներ և գրենական պիտույքներ: Երեխաները իրենց շնորհակալությունը հայտնեցին Լոռվա մարզպետին՝ իրենց հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Միջոցառմանը ներկա էին նաև կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Մատինյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արեն Եղիազարյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ: Վերջում մարզպետն իր խոսքում նշեց, որ թե՛ իր և թե՛ իր թիմի նպատակն է՝ թավշյա հեղափոխությունից հետո մարզում հաստատել սիրո, համերաշխության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ, մարզը օրինակելի ու ներկայանալի դարձնել թե՛ Հանրապետությունում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+

Նմանատիպ նյութեր