211652_close_icon
views-count2467 դիտում article-date 10:25 08-08-2018

Բաբլոյանը չի տեղավորվում նոր Հայաստանի պատկերացումների մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին։ Ու հիմա, ըստ աղբյուրների, ծրագիրն այնպես է դասավորվել, որ առաջին պլան մղվեն պետության փաստացի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, առավել ևս, որ գագաթնաժողովի ժամանակ ամենակարևոր և պարտադիր պայմանը ֆրանսերենով հաղորդակցումն է։ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական պլան են մղվելու։ Չնայած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիանալի տիրապետում է այդ լեզվին, սակայն ամեն ինչ արվում է և արվելու է նրա և պատվիրակությունների ղեկավարների հետ շփումը նվազագույնի հասցնելու համար։ Ի վերջո, Բաբլոյանը չի տեղավորվում նոր Հայաստանի պատկերացումների մեջ. օրենսդիր իշխանության ղեկին շարունակում են մնալ պետական կառավարումից հեռացված ՀՀԿ-ականները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր