211652_close_icon
views-count2925 դիտում article-date 10:09 08-08-2018

Այն ժամանակ ասել եմ` ես մեղավոր չեմ․ էլ ի՞նչ եք ուզում. Յուրի Խաչատուրով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թրեթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուրովը ազատ է արձակվել գրավի դիմաց եւ մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարելու: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Յուրի Խաչատուրովից փորձեց մեկնաբանություն ստանալ այս գործի վերաբերյալ: «Երբ ինձ հարցրել են, այն ժամանակ ես ասել եմ` ես մեղավոր չեմ: Էլ ի՞նչ եք ուզում, ուզում եք` խոսե՞ք, ձայնս լսե՞ք»,- ասաց Յուրի Խաչատուրովն ու անջատեց հեռախոսը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր