211652_close_icon
views-count4080 դիտում article-date 22:12 07-08-2018

Եվրոպայի լիգա. «Փյունիկը» ոչ-ոքի խաղաց «Մաքքաբիի» հետ

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն էր, ինչը լրացուցիչ ուժ էր հաղորդում հայկական թիմին, որը թե առաջին, և թե երկրորդ խաղակեսում մի քանի գոլային պահ ստեղծեց: Ընդհանուր առմամբ հանդիպումը անցավ հավասար պայքարում և ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում, որը կկայանա կկայանա օգոստոսի 16-ին:

Նմանատիպ նյութեր