211652_close_icon
views-count13495 դիտում article-date 22:45 07-08-2018

Էրեբունիում տեղակայված ռուսական ավիացիոն բազայի օդաչուները ուսումնամարզական զորավարժություններ են իրականացնում լեռներում

Էրեբունիում ռուսական ավիացիոն բազայի 7 կործանիչների օդաչուները սկսել են համատեղ ուսումնամարզական զորավարժությունները ՀՕՊ զորքերի ստորաբաժանումների հետ: Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը [url=https://structure.mil.ru/structure/okruga/south/news/more.htm?id=12189848@egNews]հաղորդում է[/url], որ գործնական մարզման նախօրեին օդաչուները փորձել են ավիացիոն տեխնիկայի պարզ ու բարդ պիլոտաժի տարրերը լեռնային շրջաններում տարբեր բարձությունների և արագությունների վրա դժվար օդերևութաբանական պայմաններում: Դասընթացի ընթացքում մշակվում են ռուսական ռազմական բազայի և Հայաստանի Հանրապետության ռազմաօդային ուժերի հետ համագործակցության հարցերը՝ պայմանական օդային թշնամու թիրախների հայտնաբերման, խափանման և ոչնչացման համար: Մարզման նպատակը անձնակազմերի և ցամաքային ծառայությունների գործողությունների մշակումն է Հայաստանի երկնքում ինքնաթիռների վտանգավոր մոտեցման դեպքում: Այդ նպատակով ՌԴ-ի ՌՏՈւ-ն և ՀՀ-ի ԶՈւ-ն հատուկ նշանակված գոտում ծովի մակարդակից ավելի քան 3 հազար մ բարձրության վրա առավել անվտանգ նվազագույն հեռավորության վրա մերձեցում են իրականացրել, միմյանց հետ կապ են հաստատել և անգլերենով և ռուսուրենով իրենց թռիչքների պարամետրերի մասին հաղորդագրություններով են փոխանակվել: Անդրկովկասում գործնական համատեղ մարզումների ընթացքում 2-րդ դասից ոչ ցածր օդաչուների կողմից թռիչքներ են իրականացվում, որոնք պատրաստված են մանևրելու և օդային մարտերի անցկացման համար «ծայրահեղ» կլիմայական պայմաններում: Ընդհանուր առմամբ ներգրավվել են ավելի քան 200 զինծառայող և 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` Бук-М1-2, С-300В զենիթահրթիռային համակարգեր, Ми-8МТШ և Ми-24П ուղղաթիռներ և МиГ-29 կործանիչներ:

Նմանատիպ նյութեր