211652_close_icon
views-count4811 դիտում article-date 22:32 07-08-2018

Իրանի և Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են վարել Թեհրանում

Իրանի և Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Ռի Յոնգ Հոն բանակցություններ են վարել Թեհրանում: [url=https://en.mehrnews.com/news/136509/Iran-North-Korea-FMs-discuss-bilateral-regional-issues]Mehr[/url]-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների մակարդակից և ողջունել են Թեհրանի և Փհենյանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Նմանատիպ նյութեր