211652_close_icon
views-count11463 դիտում article-date 21:23 07-08-2018

Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Այս մասին Ֆեյսբուքի էջի միջոցով տեղեկացրել էր ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը: Հրապարակված խնդրագրում նշվում է. «Հարգելի՛ պարոն Դավթյան, Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը բացառապես իրավապահ ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, մենք՝ ներքոստորագրյալներս , միջնորդում ենք Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում»:

Նմանատիպ նյութեր