211652_close_icon
views-count4305 դիտում article-date 21:51 07-08-2018

Ֆիլիպինների նախագահը սպառնացել է սպանել կոռումպացված ոստիկաններին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է սպանել կոռումպացված ոստիկաններին, հայտնում է [url=https://www.nytimes.com/aponline/2018/08/07/world/asia/ap-as-philippines-duterte-corrupt-police.html]New York Times[/url]-ը։ Ֆիլիպինների պաշտոնյաների խոսքով՝ ավելի քան 100 ոստիկանների դեմ, որոնց քննադատել է Դուտերտեն, բողոքներ են ստացվել, այդ թվում ՝ բռնաբարության, թալանի և թմրանյութերի առևտրին մասնակցելու շուրջ։ «Եթե դուք շարունակեք այսպես... ես իսկապես կսպանեմ ձեզ»,- նշել է նախագահը՝ զգուշացնելով այդպիսի ոստիկանների ընտանիքներին, որ եթե նրանց որդիները մահանան, չգան և մարդու իրավունքների մասին չբացականչեն, քանի որ ինքն արդեն զգուշացրել է։

Նմանատիպ նյութեր