211652_close_icon
views-count4209 դիտում article-date 20:44 07-08-2018

Էրդողանը սեպտեմբերի 28-ին կայցելի Գերմանիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա սեպտեմբերի 28-ին, այս մասին գրում է [url=https://www.nytimes.com/reuters/2018/08/07/world/europe/07reuters-germany-turkey.html]The New York Times[/url]-ը։ Հայտնի է, որ Էրդողանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Կանցլեր Անգելա Մերկելի հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ առայժմ չեն հրապարակվում։ Նշվում է, որ Էրդողանի այցը Գերմանիա կավարտվի սեպեմբերի 29-ին։ Հիշեցնենք, որ սա Էրդողանի առաջին պաշտոնական այցն է Գերմանիա 4 տարվա դադարից հետո։

Նմանատիպ նյութեր