211652_close_icon
views-count4170 դիտում article-date 20:05 07-08-2018

Արցախի պետնախարարը հանդիպել է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, «Արցախի ներդրումային» հիմանդրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը։ Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Գ․ Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական ոլորտի դերն ու նշանակությունը Արցախի տնտեսական կյանքում։ Պետնախարարի խոսքերով՝ ոլորտում զբաղվածությունը կազմում է շուրջ 500 աշխատակից՝ 300.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ երկար տարիներ պետության և ֆինանսական ոլորտի տնտեսվարողների միջև առկա է համագործակցության բարձր մակարդակ, հատկապես բիզնես վարկավորման և հիպոթեքային վարկավորման ասպարեզներում։ Պետնախարարն անդրադարձել է էլ ավելի վաղ Արցախում մեկնարկած և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առևտրային բանկերի կողմից որոշ կատեգորիաների ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի և դուրս գրված վարկերի տույժերի և տուգանքների ներման գործընթացին։ Գ․ Մարտիրոսյանի առաջարկով՝ տնտեսվարող բանկային և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս հարցում իրենց

Նմանատիպ նյութեր