211652_close_icon
views-count2868 դիտում article-date 17:55 07-08-2018

Արտուրո Վիդալ. Ես «հակամադրիստ» չեմ, անձնական հաշիվներ չունեմ «Ռեալի» հետ

«Բարսելոնայի» նորեկ Արտուրո Վիդալը անդրադարձել է կատալոնական ակումբ իր տեղափոխությանը: «Շատ ուրախ եմ «Բարսելոնայում» հայտնվել, այն իմ համար աշխարհի լավագույն ակումբն է: Ես այստեղ եկել եմ ամեն ինչ նվաճելու համար: Սա «Բավարիայի»համեմատ քայլ առաջ է: «Ցանկանում եմ իմ ներդրումն անել և օգնել թիմակիցների նվաճել բոլոր տիտղոսները: Հուսով եմ, որ առաջիկա 3 տարիներին մենք դա կանենք: Չեմ կարծում, թե ես ինչ որ անձնական հաշիվներ ունեմ «Ռեալի» հետ, բացի իմ գլխավոր նպատակից՝ նվաճել Չեմպիոնների լիգան: Հուսով եմ դա անել «Բարսելոնայի» հետ», ասել է Վիդալը:

Նմանատիպ նյութեր