211652_close_icon
views-count17763 դիտում article-date 21:30 06-08-2018

Ստեփանավանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Այսօր Ստեփանավանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Բաժինների պատասխանատուները քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին են ներկայացրել շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին տեղեկություններ, խոսել օրակարգային խնդիրների մասին, որից հետո Ղարաքեշիշյանը տվել է մի շարք հանձնարարականներ։ Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին՝ համապատասխան պաշտոնյաներին հանձնարարվել է լրացնել առկա բացը. Ստեփանավանը պլանի կատարողականից շատ հետ չէ, բայց խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, որպեսզի համայքապետարանը կարողանա կատարել ընթացիկ ծախսերը: Աղբահանության համար նախատեսված գումարների հավաքագրումը ևս օրակարգային է, Ստեփանավանում հնարավոր է շուտով գործարկվի աղբահանության նոր ծրագիր, որն իրենից ենթադրում է առավել բարձր որակի ծառայությունների մատուցում՝ քաղաքի ողջ տարածքում, նպատակին հասնելու համար կարևոր է նաև բնակիչների պարտաճանաչությունը՝ վճարումների կատարման տեսանկյունից: Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանն անդրադարձել է նաև քաղաքում իրականացվող ճանապարհաշինարարական լայնածավալ աշխատանքներին, համայնքապետարանի պատասխանատուներին հանձնարարել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել տարվող աշխատանքերը: [img]http://st0.shamshyan.com/editor/0818036001533576631549777.jpg[/img] Օրեր առաջ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը հանդիպել էր Ստեփանավանի մաս կազմող Ուրասար բնակավայրի բանակիչների հետ, ի թիվս այլ խնդիրների՝ քաղաքապետի հետ խոսվել էր համայնքի կենտրոնական ճանապարհի բարեկարգման անհրաժեշտության մասին։ Քաղաքապետի, Ուրասարի վարչական շրջանի ղեկավարի և մի շարք բնակիչների աջւակցությամբ համայնքում արդեն կատարվել և կատարվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Շաբաթ և կիրակի օրերին Ղարաքեշիշյանն այցելել է Ուրասար, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին: Ուրասարում ուշադրության կենտրոնում է նաև եկեղեցու վերակառուցման և բարեկարգման հարցը: Բնակիչները նաև այս խնդրով էին դիմել համայնքապետին: Միքայել Ղարաքեշիշյանի և Գուգարաց թեմի աջակցությամբ և թեմի հոգևոր առաջնորդի օրհնությամբ աշխատանքնեերն արդեն սկսվել են, կավարտվեն ամռանը: Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանն այցելել է նաև այդ շինհրապարակ: Համայնքի ղեկավարի աջակցությամբ բարեկարգվել են նաև Կաթնաղբյուր վարչական շրջան տանող ինչպես նաև ներհամայնքային փողոցները: Քանի որ օգոստոսին առավել մեծանում է Ձորագետում իրենց ամառային հանգիստը վայելող ստեփանավանցիների և քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը, ուշադրությունից չի վրիպել նաև Ձորագետ տանող ճանապարհի բարեկարգումը: Աշխատանքներն իրականացնելու համար միջոցներ են հատկացրել քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանն ու տարածքում գործող քարի արտադրամասի ներկայացուցիչները: Արդյունքում հանգստյան օրերին ձորագետ տանող ճանապարհը հարթեցվել է և դարձել առավել անցանելի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր