211652_close_icon
views-count16979 դիտում article-date 20:44 06-08-2018

Ավտովթար Արարատի մարզում․ Արտաշատում բախվել են Ford tranzit-ն ու ՎԱԶ 2107-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 6-ին ավտովթար է տեղի ունցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում բախվել են Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ 35-ամյա Սուրեն Հարությունյանի վարած Ford tranzit մակնիշի 57 GC 007 համարանիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ 31-ամյա Գարիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի 97 AO 001 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ․ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժանանել է օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր