211652_close_icon
views-count4427 դիտում article-date 21:06 06-08-2018

«Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի նախագահի թեկնածու չի առաջադրի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրի: Ինչպես հաղորդում է [url=http://www.apsny.ge/2018/pol/1533604776.php]apsny.ge[/url]-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: «Մենք ընդունել ենք սկզբունքային որոշում, որ «Վրացական երազանքը» չի առաջադրի իր թեկնածուին ընտրություներին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա: Կոբախիձեն չի հստակեցրել, թե ում են պատրաստվում աջակցել: Վրացական մամուլում շրջանառվում է վարկած, որ «Վրացական երազանքը» կսատարի անկախ թեկնածու, պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլիին: Վրաստանում նախագահի ընտրությունները նշանակված են 2018թ․ հոկտեմբերի 28-ին:

Նմանատիպ նյութեր