211652_close_icon
views-count4939 դիտում article-date 18:48 06-08-2018

Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով, Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավատին հասցնելու նպատակով, ս.թ. օգոստոսի 7-ին ժամանակավորապես՝ երկու օրով, կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել. Հանգույցի ստորգետնյա մասում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ՝ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը կդադարեցվի, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ՝ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն: Հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման: Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորին խուսափելու համար թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու փողոցներ-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նմանատիպ նյութեր