211652_close_icon
views-count36941 դիտում article-date 17:56 06-08-2018

Ավագ քննիչի հսկայածավալ աշխատանքը «Շարիկ գլորող Կլոր» մականվամբ դատավորը չգնահատեց. մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին դատարանը գրավով ազատ արձակեց. Էստեղ են ասում. «Իմ շարիկը քո շարիկին վնաս չէ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Տիգրան Բաղյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Մանուկյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Մանուկյանը օգոստոսի 1-ին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Աբովյանի բնակիչ, 79-ամյա Լևոն Մարգարյանին ու նրան թողնելով անօգնական, ավտոմեքենան էլ դեպքի վայրում՝ դիմել էր փախուստի: Վրաերթից հետո Տ. Մանուկյանի հայրը՝ Հովհաննես Մանուկյանը, ներկայացել էր Աբովյանի ոստիկանություն, իսկ հետո քննչական բաժին, որտեղ փորձել էր իրավապահներին համոզել, որ վրաերթը ինքն է կատարել, սակայն քննիչ Տ. Բաղյանը հսկայածավալ քննչական գործողություններ կատարելու արդյունքում կարողացել էր բացահայտել, որ Հ. Մանուկյանը փորձում է իրենց մոլորեցնել: Այլ ելք չունենալով, Տ. Մանուկյանը մեղայականով ներկայացել է քննչական բաժին: Երեկ՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում դատավոր Գեղամ Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և մի քանի ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո վերադառնում է դահլիճ և պարզվում է, որ նա քննիչի միջնորդությունը մերժել է, փոխարենը 500 հազար դրամ գրավով մահվան ելքով վրաերթ կատարած, դեպքի վայրից փախուստի դիմած ու իր հորը իբրև վրաերթի հեղինակ իրավապահների մոտ «գործուղած» Տ. Մանուկյանը դատարանից ազատ է արձակվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատավոր Գ. Մարգարյանը դատական համակարգում ավելի շատ ճանաչված է «Շարիկ գլորող Կլոր» մականվամբ, ով բազմաթիվ նմանատիպ դատական անհեթեթ և ոչ իրավաչափ որոշումներ է կայացրել: Անգամ եղել են դեպքեր, երբ մարդիկ լսելով նրա կողմից կայացված դատավճիռները, ասում էին. «Աշխարհ կանգնի, իջնող կա, իմ շարիկը քո շարիկին վնաս չէ»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/01/1102207/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 1-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 QS 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպության հարևանությամբ վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, այնուհետև ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը բաժնի պետ Արմեն Խաչատրյանի, բաժնի պետի տեղակալ Դավիթ Թովմասյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Սոս Սեդրակյանի, էդգար Բալոյանի և ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժանանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը։ Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ ավագ քննիչ Տ․ Բաղյանի որոշմամբ՝ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր.Օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/07/1081702/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արման Դանիելյանի նախագահությամբ, բավարարել էր Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արման Գասպարյանի բողոք-միջնորդությունը և չեղյալ հայտարարել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեծն Գեղամ Մարգարյանի «դարակազմիկ որոշումը» և որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացրել Երևանի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Հակոբյանի նկատմամբ: Դռնփակ դատական նիստին, բացի դատախազ Ա. Գասպարյանից, ներկա էր նաև գործը քննող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խումբը ղեկավարող, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը, ում փորձել էր Խ. Հակոբյանի հայրը մոլորեցնել, որ, իբրև, մահվան ելքով վրաերթի ենթարկողը ինքն է եղել, մինչդեռ Աբովյանի բաժնի ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում կարողացել էին կեղծ կասկածյալի դիմակը պատռել և իրականությունը ջրի երես հանել: Դատական նիստը վարող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Դանիելյանը ավելի պրոֆեսիոնալ էր գտնվել, քան Աբովյանի դատավոր Գ. Մարգարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Շարիկ գլորող Կլոր» մականվամբ: Քննչական բաժինը դատավորի վճիռը ստանալուց հետո այն փոխանցելու էր Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեցից էլ կասկածյալ Խ. Հակոբյանը տեղափոխվելու էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր