211652_close_icon
views-count9991 դիտում article-date 16:08 06-08-2018

Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Կաշառքի վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատավճիռը, որի համաձայն, Իշխան Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով եւ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Գործով մյուս ամբաստանյալ, կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանին դատարանը որոշեց տուգանել 120 հազար դրամով: Նշենք, որ մեղադրող Կարեն Բիշարյանը միջնորդել էր Բարսեղյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ Էլզա Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/465246.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր