211652_close_icon
views-count4273 դիտում article-date 13:24 06-08-2018

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հռոմում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե: Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը: Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը: Այսօր՝ ժամը 23.50-ին, հավաքականը Հռոմից կժամանի Երևան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր