211652_close_icon
views-count6476 դիտում article-date 11:04 06-08-2018

10 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի տարածքում. կան զոհեր և տուժածներ

Օգոստոսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 15:46-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.270 և արևելյան երկայնության 116.460 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 52 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Ըստ «Reuters» լրատվական գործակալության, երկրաշարժի հետևանքով կա 91 զոհ և 200-ից ավելի վիրավոր: [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր