211652_close_icon
views-count9778 դիտում article-date 10:56 06-08-2018

Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում ջրահեղձ է եղել 2 հոգի

Օգոստոսի 5-ին ժամը 17:25-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագարձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ խումբը: Փրկարարական աշխատանքների արդյունքում՝«Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Սարգսյանի (1975 թ. ծնվ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Հովակիմյանի (1982 թ. ծնվ.) դիերը: [b]ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր