211652_close_icon
views-count15546 դիտում article-date 20:58 05-08-2018

Ահեղ Ժապավենը. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am

ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ (ֆանտաստիկ վիպակ ՄԱՍ 14), Ժասմին Հարապետյան, 12 տարեկան ...Որոշ ժամանակ անց Գոդն արդեն կանգնած էր սև սենյակի դռան դիմաց: Նա ուժ հավաքեց, բացեց դուռն ու ներս մտավ: Տեսնելով Բասի՝ զայրույթից վառվող աչքերը, Գոդը սկսեց դանդաղ քայլերով ետ գնալ: -Կանգնիր,- գոռաց Բասը: Գոդը վախեցած նայեց նրան: Բասը մեղմացրեց ձայնը. _Մի վախեցիր, արի, արի նստիր Գոդը մոտեցավ նրան: _Ի՞նչ է եղել, շեֆ,-վախեցած ձայնով հարցրեց Գոդը : _Դեռ դու՞ ես ինձ հարցնում,-գոռաց Բասը: Գոդը իբր ոչինչ չհասկացած՝ նայում էր Բասին: _Ու այդպես միամիտ հայացքով մի նայիր ինձ,-ասաց Բասը,-Ինչու օգնեցիր Նազիկին: _Դե շեֆ... Առաջին հայացքից Գոդը հանգիստ էր թվում, բայց նրա ներսում փոթորիկ էր, նա ուզում էր գոռալ, ասել Բասին այն, ինչ այսքան տարիների ընթացքում կուտակվել էր իր մեջ, սակայն ինչ որ բան նրան խանգարում էր արտահայտվել: -Դու... դու գիտե՞ս, թե ինչ ես արել : Իմ համբերությունը հասավ գագաթնակետին. Քեզ սպասվում է մեր ամենամեծ պատիժը՝ դու գիտես ինչի մասին է խոսքը: Այս բառերից հետո Գոդը մի պահ կորցրեց իրեն՝ պատկերացնելով այն տանջանքները, որոնց միջով շուտով պիտի անցնի, ապա համբերությունը հատած՝ գոռաց. _Դե զզվացրիր էլի: Որքա՞ն կարելի է՝ կսպանեմ .. կտանջեմ... կկախեմ... կտտանքների կենթարկեմ.... Դե սպանիր, հենց հիմա ու հենց այստեղ սպանիր: Ինչ ուզում ես արա, ես արդեն հոգնել եմ,- Գոդի ձայնը հուզունքից կտրվեց,- Ու հիշիր, այսօրվանից ես շարժվելու եմ այնպես, ինչպես որ իմ սիրտը ինձ թելադրի,-ասաց նա ու հեռացավ: Բասսը այլյայլված եկած նայեց նրա հետևից և հանկարծ սկսեց բարձր ծիծաղել, ինքն իրեն անընդհատ կրկնելով. ՛՛Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ նմանություն՛՛. Հետո հանկարծակի լրջացավ, սեղանի գաղտնի դարակից մի լուսանկար հանեց և սկսեց տխուր ու մտասույզ նայել այդ լուսանկարին: *** …Տան դուռը բացվեց ու ներս մտավ , իսկ ավելի ճիշտ, ներս սլացավ Նազիկը: _Աղջիկս, ի՞նչ է պատահել: Ինչու՞ ես այսքան ուրախ,-զարմացած հարցրեց տատը: _Տատ, այսօր քաղաքում քայլում էի ու գիտե՞ս ում հանդիպեցի: _Ու՞մ: Միայն չասես որ Հետիին: _Չէ, որտեղից ինձ էդպիսի բախտ: _Եթե ոչ Հետիին՝ ուրեմն ու՞մ: _Գոդին, տատ: _Գոդի՞ն: Ես քեզ քանի՞ անգամ ասեմ՝ այդ տղայի հետ գործ չունես, վա՜յ Աստված ջան : _Տատ, խնդրում եմ ինձ մինչև վերջ լսի: _Լավ, լավ, լսում եմ: _Ուրեմն Գոդն ինձ առաջարկեց գնանք մի տեղ նստենք ու հանգիստ զրուցենք, դե ես էլ համաձայնվեցի: _Համաձայնվել է այս աղջիկը, Աստվա՜ծ իմ, հիմար աղջիկ... _Վայ տատ, դե սպասի էլի: Նստած խոսում էինք, մեկ էլ գլուխս սկսեց ուժեղ ցավալ: Ես էլ բնազդաբար արագ դուրս վազեցի սրճարանից ու տեսա, որ ուր որ է մի ծեր պապիկ պետք է մեքենայի տակ ընկնի: Դե լավ, չերկարացնեմ՝ միանգամից վերջից պատմեմ: Վերջում էլ Գոդը ինձ օգնեց ու մենք միասին այդ ավտոմեքենան մի ձև կանգնեցրինք ու փրկեցինք պապիկին: _Ճի՞շտ ես ասում: _Հա: _Վայ ի՜նչ լավ է : Լավ տղա դուրս եկավ Գոդը: _Տա՞տ: _Ես քեզ պետք է մի շատ կարևոր բան ասեմ: _Ուշադիր լսում եմ, տատ: _Գոդը չարագործ է և ըստ ավանդույթի, եթե չարագործները , այս կամ այն պատճառով, օգնում են սուպերհերոսներին բարություն կատարել՝ այդ մի բարությունը երկուսի փոխարեն է հաշվում: _Հա՞ տատ ուրեմն ինձ 3 բարություն մնաց, որ ես հաղթեմ, ի՜նչ լավ է: Ամբողջական տեքստը՝ [url=http://www.hayreniq.am/am-n-4804.html]Hayreniq.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր