211652_close_icon
views-count35024 դիտում article-date 20:43 05-08-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 07-ն ու Nissan-ը, վերջինն էլ բախվել է պատին, 07-ն էլ երկաթե դարպասին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում բախվել են Կոտայք գյուղի բնակիչ, 66-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 34 LT 125 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 42-ամյա Մարիամ Վարդանյանի վարած «Nissan» մակնիշի 35 CL 318 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ի ուղևոր, վարորդի համաքաղաքացի, 18-ամյա Արիս Վարդանյանը և 07-ի վարորդ Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր