211652_close_icon
views-count35956 դիտում article-date 23:23 05-08-2018

Վենեսուելայի նախագահին փորձել են սպանել հենց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարակասում այսօր անհաջող մահափորձ է տեղի ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Պայթուցիկով բեռնված թռչող դրոնները պայթել են օդում՝ չհասնելով մինչև տրիբունա: 7 զինվորական վիրավորվել է, Մադուրոն չի տուժել: Մահափորձի համար պատասխանատվության մասին հայտարարել է քիչ հայտնի «Ֆլանելյան զինվորներ» ընդհատակյան խմբավորումը: Նրանք նշել են, որ թեպետ դրոնները խոցվել են, մահափորձերը կրկնվեն, իսկ Մադուրոյի վերջը ընդամենը ժամանակի հարց է: Մադուրոն արդեն ուղերձով հեռուստատեսությամբ դիմել է երկրին, խոստանալով գտնել և խստագույնս պատժել մեղավորներին: Մահափորձի մեջ նախագահը մեղադրել է երկրի աջ ընդդիմությանն ու Կոլումբիայի նախագահին: Բացի Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսից, Մադուրոն հիշատակել է նաև ԱՄՆ-ին. «Մենք կհարցաքննենք այն պատասխանատուներին, որոնք ապրում են արտերկրում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր