211652_close_icon
views-count18459 դիտում article-date 19:09 05-08-2018

«Լաստիվեր» հանգստյան գոտում արշավախմբի անդամներից մեկը կորել է. նրան գտել են փրկարարները

Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Լաստիվեր» հանգստյան գոտում 15 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկը կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:00-ի սահմաններում փրկարարները վերոնշյալ տարածքում հայտնաբերել են քաղաքացի Հ. Դ.-ին (2001 թ.):

Նմանատիպ նյութեր