211652_close_icon
views-count4486 դիտում article-date 18:21 05-08-2018

Լիտվան ձեզ հետ է, Վրաստան․ Լինկևիչյուսը ուղերձ է հղել վրաց-ռուսական պատերազմի տասնամյակի կապակցությամբ

Լիտվայի ԱԳՆ ղեկավարը տարածել է տեսաուղերձ՝ ռուս-վրացական պատերազմի 10-ամյակի կապակցությամբ: Հաղորդում է վրացական [url=https://1tv.ge/ru/news/litva-stoit-rjadom-s-vami-sakartvelo-linas-linkjavichjus-rasprostranil-videorolik-v-svjazi-s-10-j-godovshhinoj-avgustovskoj-vojny-video/]1tv.ge[/url]-ն։ «10 տարի առաջ Ռուսաստանը հարձակվել է ինքնիշխան Վրաստանի վրա և բռնազավթել տարածքների 20 տոկոսը: Պատերազմի վերքերը բուժելն անհնար է: Շատ դժվար է վերականգնել ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, բայց դա տեղի կունենա, քանի որ Վրաստանին օժանդակում և աջակցում է ժողովրդավարական միջազգային հանրությունը: Լիտվան աջակցում է Վրաստանին», - ասվում է Լինաս Լինկյավիչուսի տեսաուղերձում: Տեսաուղերձի վերջին նախադասությունը Լիտվայի ԱԳ նախարարը ասել է վրացերենով։

Նմանատիպ նյութեր