211652_close_icon
views-count3864 դիտում article-date 16:49 05-08-2018

Շվեյցարիայում ռետրո ինքնաթիռի անկման հետևանքով զոհվել է 20 մարդ

Շվեյցարիայի ոստիկանությունը հաստատել է Ալպերում Junkers Ju-52 ռետրո ինքնաթիռի վթարի արդյունքում 20 մարդու մահվան մասին լուրը: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/08/05/vintage-plane-junkers-crash-switzerland]euronews[/url]-ը։ 1945 թ. արտադրված երեք շարժիչով ուղևորատար այս ինքնաթիռն անհետացել է շաբաթ օրը ռադիոլոկացիոն կայանից: Ինքնաթիռում եղել է 17 ուղևոր և անձնակազմի 3 անդամ: Ինքնաթիռը թռչում էր Լոկառնոյից Դյուբենդորֆ։ Այն պատկանում էր մի ընկերության, որն արդեն շուրջ 35 տարի է, ինչ կազմակերպում է էքսկուրսիոն թռիչքներ զբոսաշրջիկների համար:

Նմանատիպ նյութեր