211652_close_icon
views-count66530 դիտում article-date 13:34 05-08-2018

Կապի և տրանսպորտի նախարարության քար անտարբերության պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել Դիլիջանի ոլորանում․ վարորդը հրաշքով է փրկվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում 44-ամյա Ռուբեն Խաչատրյանը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88․2 կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 34 TV 467 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջանի 4-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր բարձրությունից գլխիվայր շրջվելով, հայտնվել անտառում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Տեղում աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով քաղաքացիների և տեղի ՃանՇինի աշխատակիցների ջանքերով դուրս բերվեց անտառից։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս հատվածը տեղացիներն արդեն անվանում են պատուհաս, քանի որ Կապի և տրանսպորտի նախարարությունը տևական ժամանակ է մատը մատին չի խփում, որպեսզի այս հանտվածը վերանորոգեն։ Ու սա արդեն 7-րդ դեպքն է, երբ նշված նախարարության չինովնիկների քար անտարբերության ու ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով մարդիկ են տուժում։ Մինչդեռ Կապի և տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը կառավարության նիստերից մեկից հետո հայտարարում էր, թե իրենք սրտացավ են վերաբերվում գործին, և քաղաքացիներն ու վարորդները դրա պտուղները կքաղեն։ Այս վթարը հերթական դառը պտուղների արդյունքն է, որի սերմերը ցանել են Կապի և տրանպորտի նախարարությունում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր