211652_close_icon
views-count5096 դիտում article-date 11:34 05-08-2018

Մոսկվայում ֆլեշմոբ է անցկացվել ի աջակցություն քաղբանտարկյալ Օլեգ Սենցովի, ով 83 օր հացադուլի մեջ է

Մոսկվայում, շաբաթ օրը, օգոստոսի 4-ին, տեղի է ունեցել ֆլեշմոբ` ի աջակցություն քաղբանտարկյալ Օլեգ Սենցովի: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, միջոցառումը տեղի է ունեցել Գրիբոյեդովի հուշարձանի մոտ, Չիստոպրուդնի պուրակում: Յուրաքանչյուր անցորդ կարող էր ծաղիկներ թողնել հուշարձանին: Միևնույն ժամանակ, ոմանք ծաղկեփնջերը թողել են շշերի մեջ, որոնց վրա գրված էր՝ «Օլեգ, ապրի՛ր»:Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/29412644.html]«Ազատությունը»[/url]։ Ակցիան անցել է առանց ձերբակալությունների, տեղեկացնում է «Նովայա գազետա»-ն։ Միևնույն ժամանակ, պուրակի այլ մասերում անկացվել են այլ ցույցեր ի աջակցության Սենցովի: Ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը ձերբակալվել է 2014թ.-ի մայիսին բռնակցված Ղրիմում ռուսական ՖՍԲ-ի սպաների կողմից, ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով: 2015 թ. օգոստոսին նա ՌԴ դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Սենցովն իրեն մեղավոր չի ճանաչել, դատավարությունը համարելով քաղաքականապես մոտիվացված: Բանտ տեղափոխվելուց հետո Սենցովը անորոշ ժամկետով հացադուլ է հայտարարել, պահանջելով Կրեմլիից ազատ արձակել ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալներին: Սենցովի հացադուլը տևում է արդեն 83 օր:

Նմանատիպ նյութեր