211652_close_icon
views-count3461 դիտում article-date 10:55 05-08-2018

Իրանում հակակառավարական ցույցերը շարունակվում են

Միանգամից Իրանի մի քանի քաղաքներում հարյուրավոր մարդիկ փակել են փողոցները։ Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները հանգեցրել են գնաճի և կենսամակարդակի նվազման: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B2-%D0%B8%D1%80%D0%B0%D0%BD%D0%B5-%D0%BF%D1%80%D0%BE%D1%88%D0%BB%D0%B8-%D0%B0%D0%BD%D1%82%D0%B8%D0%BF%D1%80%D0%B0%D0%B2%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B5-%D0%BF%D1%80%D0%BE%D1%82%D0%B5%D1%81%D1%82%D1%8B/a-44957321]Deutsche Welle[/url]-ն։ Շաբաթ օրը, օգոստոսի 4-ին Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր։ Պետական ​​մարմինների և սոցիալական ցանցերի տվյալներով, բողոքի ցույցեր են տեղի են ունեցել Թեհրանում, Շիրազում, Կերեջում և Քումում: Իրանցիների դժգոհությունը ծագել է կենսամակարդակի վատթարացան, ապրանքների գների բարձրացման պատճառով: Իրանում գնաճի նոր փուլը պայմանավորված է ԱՄՆ-ի պատժամիջոցներով, որոնք ուժի մեջ են մտնելու օգոստոսի 7-ից: Բացի դրանից, իրանցիները բողոքում են կոռուպցիայի և կառավարության քաղաքականության դեմ: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկում է Իրանին երկկողմ պայմանագիր կնքել միջուկային հարցի շուրջ, ինչին ի պատասխան՝ Իրանի ղեկավարությունը նախապայմաններ է առաջարկում։

Նմանատիպ նյութեր