211652_close_icon
views-count8007 դիտում article-date 10:35 05-08-2018

Մահափորձ է կատարվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ

Կարակասում՝ Բոլիվարական ազգային գվարդիայի ստեղծման 81-ամյակի առթիվ տոնակատարության ժամանակ, երբ ելույթ էր ունենում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է [url=https://www.bbc.com/russian/news-45073271]BBC[/url]-ն։ Պետության ղեկավարի խոսքը հեռարձակվել է ուղիղ եթերում։ YouTube-ում հայտնված կադրերում երևում է, թե ինչպիսի խուճապ է սկսվում հավաքվածների շրջանում։ Մադուրոն ընդհատել է մենախոսությունը, նա կնոջ հետ սկսել է վերև նայել, այնուհետև կադրերում հայտնվել են փախուստի դիմող զինվորականները։ Նախագահին տարհանել են։ Ավելի ուշ կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը հաստատել է, որ երկրի առաջնորդի դեմ մահափորձ է կատարվել։ [img]http://st0.shamshyan.com/editor/0404649001533450393278066.jpg[/img] Հարձակվողներն օգտագործել են պայթուցիկով դրոն։ Սարքը գործարկվել է բեմահարթակի մոտ, որտեղ ելույթ էր ունենում Մադուրոն։ Նախագահը չի տուժել, վիրավորվել են գվարդիայի 6 սպաեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր