211652_close_icon
views-count4353 դիտում article-date 22:29 04-08-2018

Ֆրանսիայում շոգի պատճառով կանգնեցրել են ամենահին ատոմակայանի ռեակտորի աշխատանքը

Ֆրանսիայում աննախադեպ շոգի պատճառով կանգնեցրել են ատոմակայանների չորս էներգաբլոկների աշխատանքը: Վերջինը կանգնեցրել են երկրի ամենահին՝ Ֆեսենհայմի ԱԷԿ-ի թիվ 1 էներգաբլոկը, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանի մոտ: Ֆրանսիայում ատոմակայանների օպերատորը՝ Electricite de France (EDF) կոնցերնը նման որոշում է կայացրել ջրի բարձր ջերմաստիճանի պատճառով, որը ատոմակայաններից թափվում է Էլզասի Մեծ ջրանցքը: Սա էլ իր հերթին պայմանավորված է նրանով, որ տեղի բուսականության և կենդանական աշխարհի ոչնչացման լուրջ վտանգ է առաջացել:

Նմանատիպ նյութեր