211652_close_icon
views-count13214 դիտում article-date 22:49 04-08-2018

Հանրային լողափերում և հանգստյան գոտիներում կստեղծվեն ջրափրկարարական հենակետեր. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին: Նախարար Ռոստոմյանի առաջին կանգառը ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության N30 հատուկ ջրափրկարարական ջոկատն էր, որտեղ գերատեսչության ղեկավարին ներկայացվեցին ջոկատի աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, առկա խնդիրներն ու կարիքները, տեխնիկական զինվածությունը և գործառույթները: Ջոկատում ընդգրկված են 31 փրկարար, որոնք իրականացնում են շուրջօրյա հերթապահություն: Այստեղ նախարար Ռոստոմյանը հանդիպեց նաև «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանին, ում հետ քննարկվեցին հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական հենակետերի ստեղծման համար անհրաժեշտ տարածքների հատկացման վերաբերյալ մի շարք հարցեր: Հրաչյա Ռոստոմյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հստակ հաշվարկել և ներկայացնել, թե քանի ջրափրկարարական հենակետ է անհրաժեշտ Սևան քաղաքից մինչև Շորժա համայնք ընկած հանրային լողափերը և հանգստյան գոտիները սպասարկելու համար: Օրենքով սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ԱԻ նախարարությանը պետք է տարածք հատկացվի՝ ջրափրկարարական հենակետեր ստեղծելու համար, - ընդգծեց Ռոստոմյանը: Նախարարի հաջորդ կանգառը N2 հանգստյան տան տարածքն էր, որտեղ նա ծանոթացավ տեղանքի պայմաններին և հնարավորություններին: Նա շրջեց նաև Սևան քաղաքից մինչև Շորժա համայնք ընկած մի շարք հանգստյան գոտիների և լողափերի տարածքով: Գեղարքունիք կատարած աշխատանքային այցի ավարտին ԱԻ նախարարը եղավ Շորժա համայնքի հանրային լողափի տարածքում, որտեղ ևս նախատեսվում է հիմնել ջրափրկարարական հենակետ՝ հաշվի առնելով լողափնյա սեզոնին այս գոտում հանգստացողների մեծաթիվ լինելու հանգամանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր