211652_close_icon
views-count8879 դիտում article-date 18:05 04-08-2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հանցավոր անգործություն են դրսևորում. պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի էլեկտրական ցանցերը հանցավոր անգործություն են դրսևորում՝ հոսանքազրկումներ կատարելով Երևանի մի շարք հասցեներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Արաբկիրի մի շարք թաղամասերում՝ Բաղրամյան փողոցի Արաբկիրի հատվածում, Գյուլբենկյան հատվածում, Քոչարի, Ավետիսյան, Գայդար հատվածում արդեն մեկ ամիս է՝ տեղի են ունենում հոսանքաջատումներ 12-ժամյա, 6-ժամյա ռեժիմով, որը թե՛ տնտեսվարողների, թե՛ քաղաքացիների մոտ հանգեցնում է չափազանց մեծ դժվարությունների: ՀԷՑ-ի թեժ գիծն ըստ էության կոլլապսի է ենթարկվում այս օրերին: Քաղաքացիները պարզապես հայտնվել են կատաստրոֆիկ իրավիճակում ամառվա այս տապին»,- նշել է պատգամավորը: Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի պատասխանները նույնն են՝ տեղի է ունեցել վթար, զբաղվում են, մի քանի ժամից կվերականգնվի, դա տևում է մի քանի ժամ ու հաջորդ օրը նույն պատկերն է: Քաղաքացիներից մեկն էլ կարծիք է հայտնել, որ իրենք կասկածում են, որ սա սաբոտաժի երևույթ է, որպեսզի ժողովուրդը բացասաբար տրամադրվի նոր իշխանությունների նկատմամբ: Հայկ Կոնջորյանը ՀԷՑ-ին կոչ է արել կարգավորել իրավիճակը, քանի որ չի կարող ամեն անգամ հոսանքի գինը բարձրանալ, իսկ սպասարկման մակարդակը՝ իջնել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր