211652_close_icon
views-count2211 դիտում article-date 17:51 04-08-2018

Դոնալդ Թրամփը պատասխանել է Կիմ Չեն Ընի նամակին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակին։ Այդ մասին այսօր հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն իր թվիթերյան էջում։ «Այսօր ես հնարավորություն ունեցա զրուցել Հյուսիսային Կորեայի իմ գործընկեր Լի Յոն Հոյի հետ գագաթնաժողովում։ Մենք կարճ, բայց հաճելի զրույց ունեցանք։ Մեր պատվիրակությունը ևս հնարավորություն ունեցավ Հյս. Կորեայի նախագահի նամակին պատասխան ուղարկել»,-գրել է Փոմփեոն։ Ավելի վաղ Սպիտակ Տունը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընից ստացված նամակը վերաբերում է Սինգապուրում տեղի ունեցած ԱՄՆ-Հյս. Կորեա գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին։

Նմանատիպ նյութեր