211652_close_icon
views-count7741 դիտում article-date 20:06 04-08-2018

Պոգբան հրաժարվել է Մոուրինյոյի խնդրանքով վերադառնալ արձակուրդից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վատացնել իր հարաբերությունները թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Պորտուգալացին 25-ամյա ֆուտբոլիստին խնդրել էր ԱԱ-2018-ից հետո արձակուրդից շուտ վերադառնալ թիմ, սակայն Պոգբան մերժել է այդ խնդրանքը: Ավելին, ի պատասխան Մոուրինյոյի, Պոգբան Լոս-Անջելեսում մեծ երեկույթ է կազմակերպել մտերիմների և ընկերների համար, որից հետո մեկնել է Ֆրանսիական Պոլինեզիա՝ հանգիստը շարունակելու համար:

Նմանատիպ նյութեր