211652_close_icon
views-count4994 դիտում article-date 18:39 04-08-2018

«Արսենալը» 2 ամսով կորցրեց Կոլաշինացին

«Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել: Բոսնիացին ձախ ոտքի ծնկի վնասվածք էր ստացել «Չելսիի» հետ ընկերական խաղում (1:1, 6:5՝ 11մ.): 25-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները կազմում են 8-10 շաբաթ: Այդպիսով, նա բաց կթողնի մրցաշրջանի սկիզբն ու շարք կվերադառնա մոտավորապես հոկտեմբերին:

Նմանատիպ նյութեր