211652_close_icon
views-count5082 դիտում article-date 16:28 04-08-2018

Իրանը հայտնել է Սիրիայից հեռանալու պայմանները

Իրանը կնվազեցնի իր ներկայությունը Սիրիայում կամ էլ դուրս կբերի իր զորքը այնտեղից, եթե իրավիճակը կայունանա, իսկ ահաբեկչության դեմ պայքարը մոտենա ավարտին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին։ «Մենք կմնանք այդ երկրում այնքան ժամանակ, ինչքան դա կցանկանա Սիրիայի կառավարությունը։ Մեր կարևոր խնդիրն է նաև ահաբեկչության դեմ պայքարը։ Եվ երբ կզգանք, որ արձանագրվել է զգալի առաջընթաց, կնվազեցնենք Սիրիայում մեր հյուպատոսական ներկայությունը կամ էլ ընդհանրապես դուրս կգանք»,-ասլ է Քասեմին։ Վերջինի հայտարարությունը հրապարակվել է Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում։

Նմանատիպ նյութեր