211652_close_icon
views-count3196 դիտում article-date 11:05 04-08-2018

«Սարի թաղի» գործով ամբաստանյալը կրկին կալանավորվել է, այս անգամ թմրանյութերի գործով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Սարի թաղի գործով» ամբաստանյալ էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է: Նա կալանքից ազատ էր ար­ձակվել հունիսի 8-ին: Էդուարդ Զեյթունյանն այս անգամ կալանավորվել է ոչ թե «Սարի թաղի» գործով, այլ «ինչ-որ թմրանյութերի»: Այս մասին Aгavot.am- ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Էդուարդ Զեյթունյանի՝ դատարան չներկա­յանալու պատճառով «Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց: Դատարա­նը տեղյակ չէր, թե ո՞ր մեկուսարանում է կրկին կալանքի տակ հայտնված Էդուարդ Զեյթունյանը, ուստի չէր կարողա­ցել ապահովել նրա ներկայությունը նիս­տին: Հաջորդ նիստը կկայանա սեպ­տեմբերի 4-ին, ժամը 12.30-ին: Այս գործով անցնում են նաև Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը: Սարիթաղցիները, հիշեցնենք, մե­ղադրվում են 2016 թվականին՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավու­մից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին Սարի թաղում միջադեպի ժա­մանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Այդ օրերին, մի քանի օր շարունակ, Սարի թաղում ջուր և գազ չի եղել, դեպի Խորենացի փո­ղոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանա­պարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնա­կիչները դուրս էին եկել փողոց՝ բողոքե­լու, նրանց և ոստիկանների միջև բա­խում էր տեղի ունեցել, ձերբակալված էին մեկ տասնյակից ավելի քաղաքացի­ներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր