211652_close_icon
views-count4885 դիտում article-date 10:29 04-08-2018

Մեր գործելաոճի սկզբունքը գոր­ծընկերոջ կարգավիճակն է, ոչ թե ենթարկվողի. Ալեն Սիմոնյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կար­ծիքով՝ հայ-ռուսական հարաբե­րությունների առիթով նախկին իշխանությունների մտահոգությունը հասկանալի է, քանի որ իրենց գործելաոճը կտրուկ տար­բերվում է նախկինների գործելաոճից: Aгavot.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Մենք չենք ընդունում, և մեզ համար գործելաոճ չէ այն, ինչ իրենք արել են, այն է՝ լինել կա­տարողի, լսողի, ենթարկվողի կարգավիճակում: Մեր գործելաոճի հիմնական սկզբունքը, իմ գնահատմամբ, փոքր, բայց գոր­ծընկերոջ կարգավիճակն է և ոչ մի պարագայում՝ ենթարկվողի: Նման գործելաոճը միգուցե արդարացիորեն զարմանք է առա­ջացնում, քանի որ իրենք իրենց հարաբերությունների մեջ չեն ու­նեցել այն, ինչ ունի մեր իշխանությունը՝ ժողովրդի վստահու­թյուն»: Մեր այն հարցին՝ այս ամենը հաշվի առնելով, այնուա­մենայնիվ, Սերգեյ Լավրովի հայ­տարարությունը կտրուկ չէ՞ր, և ինչպես պարոն Շարմազանովն է ձևակերպել՝ դա չէ՞ր վկայում այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում կա չհասկացվածություն, պարոն Սիմոնյանն արձագանքեց. «Ես Լավրո­վի ասածին գնահատական չեմ ուզում տալ, քանի որ իրեն իմ զրուցակիցը չեմ համարում: Դրա համար գոյություն ունի ԱԳՆ: Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, Հայաստանի ներքին գործն է, և այն պարագաներում, երբ այդ նույն իշխանությունը հանցագոր­ծություններ էր իրականացնում, դա նույնպես եղել է ՀՀ ներքին գործը: Մենք որևէ ձևով ՌԴ-ի որևէ ներքին գործի չենք խառն­վում, Ալեն Սիմոնյանը, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, մեկնա­բանություն չի տալիս Նավալնիին ձերբակալելուց կամ քաղաքա­կան սպանության պարագայում, դա Ռուսաստանի ներքին գործն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր