211652_close_icon
views-count3979 դիտում article-date 09:29 04-08-2018

Չիլին արգելել է պլաստիկ տոպրակների առևտրային օգտագործումը. Le Figaro

Չիլին դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որն արգելել է պլաստիկ տոպրակների առևտրային օգտագործումը, հաղորդում է [url=http://www.lefigaro.fr/flash-eco/2018/08/03/97002-20180803FILWWW00268-le-chili-premier-pays-d-amerique-latine-a-interdire-les-sacs-plastiques.php]Le Figaro[/url]-ն: «Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախությամբ, այսօր մենք օրենք (պլաստիկ տոպրակների օգտագործման արգելքի մասին) ենք ընդունում»,- Սանտյագոյի կենտրոնում հասարակական արարողության ժամանակ ասել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան, որից հետո «հրաժեշտի» տոպրակներ է բաժանել: Այսպիսով, խոշոր ընկերությունները վեց ամիս ունեն, որպեսզի փուլ առ փուլ հրաժարվեն պլաստիկ տոպրակների օգտագործումից, ավելի փոքր ընկերությունները կկարողանան երկու տարվա ընթացքում այդ անել: Արգելքի խախտման համար 370 դոլարի տուգանք է սպառնում: «Անկասկած, մենք հսկայական քայլ ենք անում դեպի ավելի մաքուր Չիլին»,- ավելացրել է Պիներան:

Նմանատիպ նյութեր