211652_close_icon
views-count6255 դիտում article-date 23:49 03-08-2018

Տոմաս Մյուլեր. Օզիլն ու Գերմանական ֆուտբոլային միությունը իրենց լավ չպահեցին

Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերը մեկնաբանել է Մեսութ Օզիլի և Գերմանիայի ֆուտբոլային միության միջև առկա հակամարտությունը: ԱԱ-2018-ից հետո Օզիլը ավարտեց կարիերան ազգային հավաքականում և հայտարարեց, որ իր հանդեպ ռասիստական վերաբերմունք է զգում: «Բանավեճը կողքից է թեժացվում: Իհարկե, գլխավոր գործող անձինք՝ Միությունն ու խաղացողը, իրենց լավագույն կողմերով չդրսևորեցին: Իրականում, այս իրավիճակը ուռճացվել է ԶԼՄ-ների կողմից: Գերմանական ֆուտբոլային միություն ցանկանում էր հանդարտեցնել իրավիճակը, սակայն ԶԼՄ-ները մշտապես հարցեր են տալիս, նորից ու նորից: Պետք է վերջապես դադարեցնել այս ամբողջ բանավեճն ու կենտրոնանալ ֆուտբոլի վրա, քանի որ Գերմանիայի հավաքականում ռասիզմ երբեք չի եղել», ասել է Մյուլերը:

Նմանատիպ նյութեր