211652_close_icon
views-count19481 դիտում article-date 23:29 03-08-2018

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին. ՀՔԾ պետ

Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում «Օրակարգ» հաղորդման շրջանակներում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» թիվ 0038 հրամանը: Այն 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված հույժ գաղտնի հրաման է, որը ուղարկվել է ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին: Ինչպես տեղեկացրեց ՀՔԾ պետը՝ այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին: Լրագրողի հարցին ի պատասխան նա նշել է, որ մեղքն ապացուցելու դեքում Արմեն Գևորգյանին սպառնում է 6 տարվա ազատազրկում, իսկ որպես խափանման միջոց` ստորագրությամբ չհեռանալ երկրից: Նա նշել է, որ երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները ՍԴ-ում վիճարկել էին ընտրությունների արդյունքները, Արմեն Գևորգյանը փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա: Նա բարձրաձայնել էր, դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, ասել էր, որ իր վրա ճնշում են գործադրում, որ կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում: Քննության ժամանակ այս հրապարևակումն ամբողջությամբ հաստատվեց: Սասուն Խաչատրյանի խոսքով, Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ, 332 հոդվածի 3-րդ մասով, որը ծանր հանցանք է: Արմեն Գևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր